Հոգեբանությունը որպես գիտություն


Հոգեբանությունը որպես գիտություն ունի յուրահատուկ որակավորում, որով և տարբերվում է այլ գիտություններից: Հոգեբանությունը, որպես փորձված գիտելիքների համակարգ, գիտեն շատ քչերը, հիմնականում նրանք, ովքեր հատուկ զբաղվում են լուծելով գիտական և գործնական խնդիրներ: Դրա հետ մեկտեղ որպես կենսական երևույթների համակարգ, հոգեբանությունը ծանոթ է յուրաքանչյուր մարդու: Այն ներկայանում է նրան սեփական զգացումների, կերպարների, պատկերացումների, խոսքի, կամքի, երևակայության, հետաքրքրության, փաստարկների, պահանջմունքների, հույզերի, զգացումունքների և այլնի տեսքով: Հիմնական հոգեբանական երևույթները անմիջականորեն կարող ենք գտնել ինքներս մեր մեջ և ուղղակիորեն զննելով ուրիշ մարդկանց մոտ:
Ինչ է համարվում հոգեբանության ուսումնասիրման առարկա: Առաջին հերթին, մարդու և կենդանիների հոգեկանը ներառելով իր մեջ սուբյեկտիվ երևույթներ: Մարդը ճանաչում է աշխարհը զգացումի և ընկալումի, ուշադրության և հիշողության, երևակայության, մտածողության և խոսքի միջոցով: Դրա համար էլ դրանք հաճախ անվանում են ճանաչողական պրոցեսներ: Այլ երևույթները կարգավորում են դրա շփումը մարդկանց հետ, անմիջականորեն կառավարում են գործողություններով և արարքներով: Նրանց անվանում են անձի հոգեկան հատկություններ և կարողություններ, իր մեջ ներառելով պահանջմունքները, շարժառիթները, նպատակները, հետաքրքրությունները, կամքը, զգացմունքները և հույզերը, ունակությունները և հակումները, գիտելիքները և գիտակցությունը: Բացի այդ, հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկային շփումի և վարվելաձևի կախվածությունը հոգեկան երևույթներից, և իր հերթին նրանցից հոգեկան երևույթների ձևավորման և զարգացման կախվածությունը նրանցից:
Իր հերթին մարդու կարողությունը և հատկությունը, հոգեկան պրոցեսները, հատկապես նրանց բարձրագույն դրսևորումներում, հազիվ թե իմաստավորվեն մինչև վերջ, եթե չդիտարկվեն դրանց կախվածությունը մարդու կյանքի պայմանից, թե ինչպես է կազմակերպված նրա փոխազդեցությունը բնության և հասարակության հետ (գործունեությունը և շփումը): Շփումը և գործունեությունը դառնում են ժամանակակից հոգեբանական հետազոտությունների առարկա: Մարդու հոգեկան պրոցեսները, հատկությունները և կացությունը, նրա շփումը ու գործունեությունը տարանջատվում և հետազոտվում են առանձին-առանձին, թեև իրականում նրանք խիստ կապված են մեկը մյուսի հետ և կազմում են մեկ ամբողջություն, կոչվելով մարդու կենսագործունեություն:

Оставьте комментарий