Избранное
Рубрика: Ուսումնասիրում եմ ինձ..., Uncategorized

ԻՄ ՄԱՍԻՆ

 

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 10 տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, հինգերորդ դասարանում: Ես սիրում եմ երգել,  պարել, խաղալ և ծանոթանալ  տարբեր երեխանորի հետ։ Ես սիրում եմ աբստրակտ նկարներ անել, գունավոր թղթերով  աշխատել և պատրաստել աղցաններ: Ամենաշատը սիրում եմ պառկել և թավալ գալ մեր բազմոցի վրա, նաև սիրում եմ մայրիկիս օգնել: Ես շատ աշխատասեր եմ։

Իսկ հիմա ուսումնասիրեք իմ բլոգը:

Реклама
Рубрика: Ճամբարներ, Բնագիտություն / Հայրենագիտություն

Լոռի

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Աշխարհագրական ակնարկ և կլիմա

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380 մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

Рубрика: Բնագիտություն / Հայրենագիտություն

Մեկ օրյա ճամբար Գյումրիում

Հունիսի մեկ

Հունիսի մեկին ընկեր Իվետայի և ընկեր Անահիտի հետ գնացինք Գյումրի գիշերակացով: Առավոտ վաղ շարժվեցինք Մայր դպրոցից: Ճանապարհին այցելեցինք Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի,  Արուճի քարավանատուն, Արուճի եկեղեցի և Մաստարա՝ սբ. Հովհաննես եկեղեցի, Գյումրիում՝ Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց, Յոթ Վերք եկեղեցի, Գյումրու քաղաքային զբոսայգի, Սբ. Հովհաննես և վերջում Մարմաշենի եկեղեցի: Բավականին հետաքրքիր էր, թեև երկար էր ճանապարհը ու հոգնեցնող: Շատ ուրախ էինք, երբ վերջապես հասանք Գյումրի, որտեղ մեզ շատ հաճելի հանդիպում էր սպասվում Կազա հիմնադրամի երեխաների և աշխատակիցների հետ: Այնտեղ բոլորս միասին Կոմիտասի մի քանի եերգ կատարեցինք, մի քիչ էլ խաղացինք ու գնացինք հյուրատուն Շալե: Շալեն նման չէր մյուս հյուրանոցներին, այն նաև թանգարան էր, որտեղ պահպանվում են գրքեր, նկարներ, հին իրեր: Մեզ համար էքսկուրսիա անցկացրեցին հյուրատուն-թանգարանում, այն շատ դուր եկավ: Նույնիսկ անակնկալ էին պատրաստել մեզ համար Շալեի աշխատակիցներն ու մեր սիրելի ուսուցիպները: Նրանք մեր Հունիսի մեկը շնորհավորեցին մի համեղ տորթով: Այսպիսի հաճելի անակնկալով ավարտվեց առաջին օրը:

Հունիսի երկուս

Առավոտյան նախաճաշից հետո գնացինք Շալե հյուրատան ֆերման, որտեղ կային վանա կատուներ, հայկական գամփռ շներ, հորթեր և նապաստակներ:  Գիտե՞ք, որ այնտեղի նապաստակները և գամփռ շները շատ-շատ մեծ էին: Հետո գնացինք ընկեր Արսենի մոտ հոլ պտտացնել սովորելու: Վերջում գնացինք Ախուրյան գետի մոտ մի փոքր խաղալու և ուտելու և վերադարձանք Երևան: Շատ հետաքրքիր ժամանակ անցակցրեցինք այդ երկու օրը:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Բնագիտություն / Հայրենագիտություն

Գյուրիի մասին

Գյումրին եղել է բնակավայր դեռ միջին դարերի ընթացքում:  Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին: 1929-ին Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հանագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշաատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):

Գյումրին Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է  Փամբակի արևմտյան, Արագածի
հրաբխային  զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Ա. Իսահակյան «Երգի Հրապույրը» փոխադրություն

Մի հեքիաթային աշխարհ կար, որը գեղեցիկ քաղաք էր, այնտեղ աճում էին գեղեցիկ ծաղիկներ, միշտ թռչուները երգում էին, բայց այդ տեղի մարդկանց սրտերը քարի պես էին: Այնտեղ ապրում էր նաև մի աղքատ տղա, նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում և նա որոշեց գնալ ուրիշ աշխարհ գտնել: Նա հասավ մի ծովափի և տեսավ այնտեղ մի գեղեցիկ ձուկ, որը ցամաքին պառկած չէր կարողանում գնալ ծով: Տղան գնաց և ձկանը քցեց ջրի մեջ: Հանկարծ ձուկը ետ դարձավ և ասաց.
— Բարեսիրտ տղա դու իմ կյանքը փրկեցիր: Ասա ես ինչ անեմ քեզ համար:
Տղան ասաց.
— Ես ուզում եմ, որ մեր քաղաքի բոլոր քարե սրտերը կորչեն և ունենան իսկական սրտեր:
— Քաղիր ծովափից եղեգներ և դրանցից սրինգ պատրաստիր գնա ամբողջ աշխարքով նվագիր և մարդկանց սրտերի քարի կտորները կքփլվեն:
Տղան գնաց Հրապարակի մեջտեղը և սկսեց նվագել: Երաժշտությունը այնքան սիրուն էր, որ նույնիսկ կենդանիներն էին գալիս անտառներից լսելու համար: Եվ այսպես բոլոր մարդկանց քարեսրտերը դարձան իսկական սրտեր: Մարդիկ այնքան բարի էին, որ ուզում էին իրար անընդհատ գրկել:

  • ինչո՞ւ ընտրեցիր այդ պատմվածքը:
    Ես ընտրեցի այս պատմվածքը, որովհետև այն շատ հետաքրքիր էր: Նաև ես ուզում էի հետց Ա. Իսահակյանի պատմվածքներից մեկը գոնե կարդալ:
  • ի՞նչ սովորեցիր:
    Ես սովորեցի, որ մարդը կարող է մի փոխրիկ երաժշտությամբ մարդկանց կյանքը փրկի, կամ մարդկանց հանգստացնի: Նաև սովորեցի, որ եթե դու մարդուն  բարություն ես անում, նա էլ քեզ է բարություն անում:
Рубрика: Մաթեմատիկա, Տնային աշխատանք

Մաթեմատիկա 24.05.2018

Առաջադրանք 1.

Կինոդահլիճի երկարությունը 25 մ է: Գտիր դահլիճի լայնությունն ու բարձրությունը, եթե լայնությունը կազմում է երկարության 4/5 -րդ մասը, իսկ բարձրությունը՝ լայնության 1/2 -ը:
 
Պատասխան՝
 
լայնությունը      20   մ է,
 
բարձրությունը     10  մ է:

Առաջադրանք 2

Կար թղթի 56 թերթ: Առաջին գրքի տպագրության վրա գնաց բոլոր թերթերի 2/7-ը: Երկրորդ գրքի տպագրության վրա գնաց մնացած թերթերի 3/4-ը: Գտիր, թե քանի՞ մաքուր թերթ մնաց:
Լուծում՝
56:7×2=16
56-16=40
40:4×3=30
40-30=10
Պատասխան՝ մնաց      10  մաքուր թերթ:

Առաջադրանք 3.

Կարինեն իր խնձորների 3/9-ը տվեց իր ընկերուհուն: Քանի՞ խնձոր Կարինեն տվեց ընկերուհուն, եթե նա ուներ ընդամենը 27 խնձոր:
 
Պատասխան՝ Կարինեն ընկերուհուն տվեց      9    խնձոր:

Առաջադրանք 4.

Մարզադպրոցում կա 63 գնդակ: Դրանց 3/7 -ը վոլեյբոլի գնդակներ են, բասկետբոլի գնդակները 3 -ով շատ են վոլեյբոլի գնդակներից, իսկ մնացածը՝ ֆուտբոլի գնդակներ են: Քանի՞ գնդակ կա յուրաքանչյուր տեսակից:
 
 
Պատասխան՝
 
վոլեյբոլի գնդակներ՝     27     հատ,
 
բասկետբոլի գնդակներ՝     30   հատ,
 
ֆուտբոլի գնդակներ՝      6  հատ:

Առաջադրանք 5.

Ուղղանկյան երկարությունը 140 սմ է, իսկ լայնությունը հավասար է նրա երկարության 1/10 -ին: Քանի՞ սանտիմետրով է ուղղանկյան երկարությունը մեծ նրա լայնությունից:
 
Պատասխան՝ երկարությունը      100  սմ -ով մեծ է լայնությունից:
Рубрика: Մաթեմատիկա, Տնային աշխատանք

Մաթեմատիկա 23.05.2018

Առաջադրանք 1.

Գտիր ամբողջի մասը՝ 
 
26-ի 1/2-ը = 13
 
Գտիր թիվը, եթե նրա 1/10 -ը հավասար է 5 -ի:
 
Պատասխան՝ թիվը       10     -ն է:
 
Գտիր թիվը, եթե նրա 4/5 -ը հավասար է 16 -ի:
 
Պատասխան՝ թիվը       2  -ն է:
 
Հաշվիր՝ 80 -ի 9/20 -րդ մասը՝   36  ?   

Առաջադրանք 2.

Գագիկը կարդացել է գրքի 120 էջը, որը կազմում է ամբողջ գրքի 4/7 -րդ մասը:
Հաշվիր, թե քանի՞ էջ կա գրքում:
 
Պատասխան՝ գրքում կա    210     էջ:

Առաջադրանք 3.

Արտահայտիր չափման ավելի փոքր միավորներով:
 
Րոպեի 12/20-ը =    36 վայրկյան:
 
Լրացուցիչ հարց:
 
Գիտես, թե քանի՞ վայրկյան կա 1 րոպեում:
 
Պատասխան՝ 60վ

Առաջադրանք 4.

Ճանապարհի երկարությունը 40 կմ է: Ասֆալտապատել են ճանապարհի 3/5 -ը:
Հաշվիր, թե քանի՞ կիլոմետր են ասֆալտապատել:
 
Պատասխան՝ ասֆալտապատել են    24    կմ:

Առաջադրանք 5.

Երբ տուրիստներն անցան ճանապարհի 3/7-ը, նրանց մնաց անցնելու 56 կմ: Գտիր ամբողջ ճանապարհի երկարությունը:
 
Պատասխան՝ ամբողջ ճանապարհը    80    կմ է:
Рубрика: Մաթեմատիկա, Տնային աշխատանք

Մաթեմատիկա 22.05.2018

Առաջադրանք 1.

3/8 : 7/4 = 12/56

20/3 : 13/36 = 720/39

9/35 : 3/7 = 3/5

121/63 : 11/9 = 11/7

1024/625 : 64/125 = 128000/40000

888/81 : 222/9 = 4/9

Առաջադրանք 2.

Արմենը ցախ էր հավաքում ձմռան համար: Նա 6 օրում հավաքեց պահանջվող ցախի 2/5-ը: Պարզիր, թե ցախի ո՞ր մասը Արմենը հավաքեց 1 օրում: Կոտորակը կրճատել:
Լուծում՝
6 : 2/5 = 3/5
 
Պատ.՝ 3/5

Առաջադրանք 3.

Գտիր արտահայտության արժեքը:
 
(13/7= 4/63

Առաջադրանք 4.

9/15 + 24/25 = 117/75

45/14 + 12/46 = 1119/322

26/42 -16/126 = 96/126

9/28 — 15/140 = 30/140