Մարդը և հասարակագիտությունը

Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:
Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում: Կենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ:
ենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ:

Оставьте комментарий