Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Մայրենի 18.03.2018

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
Աչքով ընկավ — նկատեց
Սիրտը դող ընկած — վախեցած
Սիրտ տալ — քաջալերել, հանգստացնել

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Դատարկ բան — վտանգավոր չէ, հեշտ է:

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ:
Պատի ծեփ դառնալ — սփրթնել, գունատվել
Պայման կապել — պայմանավորվել
քիթը կախել — թթվել, մռայլվել
բերանը բաց մնալ — ապշել, զարմանալ:

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը,  մատը կծել, մատից փուշ հանել:
Մեր պատուհանի վրա մի անցք կա, որտեղ բզեզի բույնն է և ես մի անգամ մատս մտցրեցի այդ բզեզի բույնը:
Իմ քույրիկ Ռուբինան սիրում է մատը մտցնել բզեզի բույնը, որքան էլ որ մայրը նկատողություն է անում, որ դա սիրուն բան չէ:

Երբ ես միշտ մտածում եմ, սկսում եմ մատս կծել:
Երբ մայրս այս բարդ խնդիրը բացատրեց, ես մատս կծեցի և կարողացա լուծել այն:

Երեկ երազումս տեսա, թե սարդ-մարդու մատը փուշ է մտել, իսկ ես էլ մատից փուշը հանեցի:
Երբ խաղալիս քիթս խփեցի պահարանին և ցավից ճչացի, մայրս վազելով եկավ մատիցս փուշը հանելու:

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/
Բերանդ ջուր մի առ բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհ ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ (վախեցավ). բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել(զարմացել էին):

Մի մատ (շատ փոքր) երեխա է, բայց ինչեր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած (ծեր, հիվանդ) մի մարդ բացեց դուռը:


6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի
՛ր:

Ջրից չոր դուրս գալ — անպատիժ մնալ, սիրտ տալ — հանգստացնել, քաջալերել, գլուխը կորցնել — շփոթվել, խուճապի մատնել, հալից ընկնել — հոգնել, սիրտը վկայել — կանխազգալ, սիրտ անել — խիզախել:

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s