Рубрика: Մայրենի, Uncategorized

Մայրենի 09.04.2018

Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–62 թթ-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–67 թթ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ-ին վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը:
Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: 
Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: 
Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը: 
Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: 
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:

Աղայանի մասին կարդա նաև՝
Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին
Նվարդ Թումանյանի հուշերից

Տեքստային աշխատանք

  1. Կարդա տեքստը, կետադրիր և լրացրու բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ՝ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրիր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Մարդը մի սրինգ ուներ, որը նրան ամենինչում օգնում էր: Մի անգամ այս մարդը անտառի միջով գնում էր տուն ու հանկարծ լսեց գայլերի ոռնոց: Մի քիչ հետո տեսավ գայլերի պսպղուն աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց արագ սրինգը վերցրեց և սկսեց նվագել, իսկ գայլերը, մեղեդին լսելով, պառկեցին և գլուխը թաթերին հենեցին, կարծես քարացած լինեին:

3. Մարդն ինչպես փրկվեց գայլերից:
Նա նվագեց սրինգը և գայլերը քարացան երաժշտության գեղեցկությունից:

4. Վերնագրիր տեքստը:
Սրինգի նվագը:

5.  Կազմիր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհ — աշխարհահռչակ, աշխարհագրություն, աշխարհասփյուռ, ներաշխարհ
Ճանապարհ — ճանապարհորդ, ճանապարհային:

7. Համառոտիր նախադասությունը՝
Նա
 իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին:
Նա մխիթարում  էր:

  1. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
    Մխիթարել —  սփոփել
    պսպղալ — փայլել
    թշնամի — հակառակորդ:
Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s