Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Մայրենի 05.04.2018

Գործնական քերականություն
Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույերկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

Հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը), բազուկ-բազկաթոռ (ու-ն սվղվել է), պատիժ-պատժել (ի-ն սղվել է), ողջույն-ողջունել (ույ-ու), աշխույժ-աշխուժություն (ույ-ու),                      մատյան-մատենագիր (յա-ն դարձավ ե), պարտեզ-պարտիզպան (ե-ն դարձավ ի), գլուխ-գլխավոր (ու-ն սղվեց), էշ-իշամեղու (է-ն դարձավ ի):

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն, գրիր, թե ինչ հնչյունափոխություն է եղել:

ա) բուրդ-բրդոտ (ու-ն գաղտնավանկի ը), սիրտ-սրտառուչ (ի-ն գաղտնավանկի ը), կույր-կուրաթուղպ (ույ-ու), ճահիճ-ճահճագազ (ի-ն սղվել է), ալյուր-ալրաղաց (յու-ն սղվել է), կեզ-կիզակետ (ե-ն դարձել է ի), ատամնաբույժ-ատամնաբուժարան (ույ-ու):

բ) վիշտ-վշտանալ (ի-ն գաղտնավանկի ը), թույլ-թուլորեն (ույ-ու), ծնունդ-ծննդյան (ու-ն գաղտնավանկի ը), հաշիվ-հաշվետվություն (ի-ն սղվել է), արթուն-արթնանալ (ու-ն սղվեց), հույն-հունական (ույ-ու), տույժ-տուժել (ույ-ու):

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան-գիր, մայրուղի, կատվազգի-կատու, զարդանախշ, գլխապտույտ-գլուխ, խնձորենի, լեզվաոճական-լեզու, երկաթապատ, շինարարական-շեն, լուսանկար-լույս, գյուղամեջ, մայթեզր, կուտակել-կույտ, բառիմաստ, ջրապտույտ-ջուր, տուֆակերտ, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ-ուղիղ։

Ընտրիր և կարդա Ղազարոս Աղայանի Մանկական պատմվածքներից:

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s