5-րդ դասարան
Պարզ և բաղադրյալ թվեր
2. Հետաքրքիր խնդիրներ բոլորի համար
1. Գտի՛ր օրինաչափությունն ու նշի՛ր հաջորդող պատկերը:
Պատ.՝ դդում:
2. Պապիկն իր հողամասում դդումներ է աճեցնում: Քանի՞ դդում է պապիկը աճեցրել բակում, եթե նկարում երևում է աճեցրած դդումների կեսի կեսը:
Լուծում՝
8×2=16
16×2=32
Պատ.՝ 32 դդում:
3. Տատիկը 2 կիլոգրամ ալյուրից թխեց 10 լոշիկ: 25 լոշիկ թխելու համար տատիկին որքա՞ն ալյուր է հարկավոր:
Լուծում
2կգ+2կգ=4կգ
4կգ+1կգ=5կգ
Պատ՝ 5կգ
4. Ճամփորդներ աքաղաղն ու շունը ճանապարհին հոգնեցին և որոշեցին գիշերել: Ժամը 9-ին քնեցին և արթնացան առավոտյան ժամը 6-ին: Քանի՞ ժամ քնեցին ճամփորդները:
Պատ.՝ 9ժ:
5. Օգտվի՛ր օրացույցից ու հաշվի՛ր, թե փետրվարի 1-ից քանի՞ օր հետո ենք նշելու Սուրբ Զատկի ծեսը, եթե գիտենք, որ այս տարի Զատկի ծեսը ապրիլի 1–ին է:
Պատ.՝ 60 օրից:
6.Անբան Հուռին արթուն ժամանակ մեկ ժամում գզում է 200 գրամ բուրդ։ Երեկ նա քնեց 20 ժամ, իսկ արթուն ժամանակ բուրդ գզեց: Երեկ քանի՞ գրամ բուրդ գզեց Անբան Հուռին:
Պատ.՝ 800գ բուրդ:
7․ Դավիթը, Արամը, Հայկը գրադարանից վերցրին մեկական գիրք՝ «Պոչատ աղվեսը», «Կացին ախպերը» և «Շունն ու կատուն»: Ի՞նչ գիրք վերցրեց Դավիթը, եթե Հայկը կարդաց «Պոչատ աղվեսը», իսկ Արամը՝ չկարդաց «Կացին ախպերը»:
Պատ.՝ Դավիթը վերցրել է «Կացին ախպերը»:
8․ Հովհաննեսը մուտքագրեց ՛՛Կիկոս, Հուռի, Պոչատ աղվես, Ծիտ, Ձախորդ Փանոս՛՛ բառերը: Ստեղնաշարի վրա քանի՞ տարբեր ստեղնի դիպավ Հովհաննեսը:
Պատ.՝ 21ստեղն:
9. Տրնդեզի ծեսին դպրոցի բակում կրակի շուրջ շրջանաձև կանգենցին 18 աղջիկ և յուրաքանչյուր երկու աղջկա մեջտեղում՝ մեկ տղա: Քանի՞ տղա կանգնեց կրակի շուրջը:
Պատ.՝ 9տղա:
10. Անհաղթ աքլորը մի քսակ գտավ՝ մեջը նույն չափի 12 ոսկե և 9 արծաթե մետաղադրամ: Թագավորն իմացավ և նրա ձեռքից վերցրեց քսակը: Առանց նայելու թագավորը պարկից քանի՞ մետաղադրամ պետք է հանի, որ հաստատ 2 ոսկե մետադաղրամ դուրս գա:
Պատ.՝ 11
Реклама