Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք, Իմ գրադարանը

Իմ կարդացած գիրքը «Հատոր 2»

Ողջույն բոլոր-բոլոր երեխաներին և մեծերին: Այսօր ես կպատմեմ իմ կարդացած գրքի մասին: Ինչպես հիշում եք՝ ես պատմում էի Հարրի Փոթերի մասին կարդացած գիրքը, որը երկրորդ հատորն էր: Ինձ նվիրեցին Հարրի Փոթերի առաջին հատորը՝ Փիլիսոփայական քարը, և ես սկսեցի այն կարդալ, ցավոք սրտի կարդացել եմ դեռ 48 էջ: Կփորձեմ հիմա մի քիչ ձեզ պատմել: Ովքեր նայել են ֆիլմը, ավելի լավ: Ուրեմն այսպես, մեկ տարեկան Հարրի Փոթերի ծնողները մահանում են և նա մնում է մենակ: Հանգրիդը՝ մորուքավոր հսկան նրան բերում է Միստր Դամբլդորի և Պրոֆեսոր ՄաքԳոնագոլի մոտ: Նրանք էլ փոքրիկ տղային դրեցին Դրզլիների և նրանց որդու՝ Դադլիի  տան դռան մոտ և բարուրի մեջ մի նամակ դրեցին:  Երևի ձեզ հետաքրքիր է, թե ինչու են Հարրիի ծնողները մահացել՝ ասում էին, որ Վոլդեմորը Փոթերներին սպանել է, բայց տղային չի կարողացել, որովհետև տղայի սպիի օգնությամբ Վոլդեմորդը կորցրել է իր ուժը և անհետացել  է: Այդ օրվանից ինչ Հարրին ապրում էր Դրզլինների տանը, անցել էր 10 տարի: Հարրին քնում էր սանդուղքի մոտի խորդանոցում: Մի օր Հարրին, Դադլին և Դրզլիները գնացին կենդանաբանական այգի: Այնտեղ շատ-շատ կենդանիներ կային: Դադլին ուզեց գնալ սողունների բաժին: Նրանք գնացին և Դադլին տեսավ մի շատ մեծ օձ, որը քնած էր: Դադլին ինչ ասես չարեց, որպեսզի կարողանա արթնացնել այդ օձին, բայց չկարողացավ: Հենց Դադլին հեռացավ, ուղիղ Հարրիի առաջ օձը անմիջապես արթնացավ: Օձը հանկարծ գլուխը թեքեց դեպի Դադլին, Հարրին մի քիչ մտածեց և հասկացավ, որ երևի օձը ուզում էր ասել, թե Դադլին չի թողնում քնել: Հարրին հարցեր էր տալիս օձին և նա բացատրում էր Հարրիին: Երբ Դադլին տեսավ, որ օձը արթնացել է, վազեց նրա մոտ Հարրիին հրելով: Դադլին հենվել էր ապակուն և հանկարծ, երբ Հարրին վեր կացավ, ապակին անհետացավ և Դադլին ընկավ այդ ակվարիումի մեջ, իսկ օձը դուրս եկավ այնտեղից և Հարրիին թվաց, թե օձը նրան ասում էր շնորհակալություն: Մյուս օրը, երբ Հարրին գնաց նամակները բերի, նա մի նամակ տեսավ, որտեղ գրված էր՝
Պարոն Հ. Փոթերին
Սանդուղքի տակի խորդանոց,
Ձիթենիների փողոց 4,
Փոքր Ուինգինգ,
Սարրիի կոմսություն:

Քեռի Վեռնոնը նամակը Հարրիից վերցրեց և կարդաց: Դադլին ուզում էր նամակը վերցնել, բայց քեռի Վեռնոնը չէր տալիս: Նա ստիպված էր Դադլիին և Հարրիին ուղարկել խոհանոց և դուռը փակել: Քեռի Վեռնոնը, երբ կարդաց,  շատ վախեցավ և նամակը վառեց: Նա Հարրիին ուղղարկեց Դադլիի հին սենյակ, որ այնտեղ ապրի: Մյուս օրն էլի նամակ եկավ, ուղղակի սանդուղքի կողքի խորդանոցի փոխարեն գրված էր փոքր ննջասենյակ:

Դե ես այդքանը փորձեցի շատ կարճ պատմել:
Ասեմ՝ ինձ շատ դուր եկավ այս գիրքը, թեև ընդամենը 48 էջ եմ կարդացել:

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    ♦Հեքիաթը գրել է Ջոան Ռոուլինգը: Նա գրել է Հարրի Փոթերի բոլոր 8 մասերը: Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում։♦ 
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    ♦Գրքի հերոսը Հարրի Փոթերն էր: Նա կանաչ աչքերով, կլոր ակնոցներով և սև մազերով խելացի, համեստ և շատ հմայիչ մի տղա է, որը կախարդ է:♦
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից և այլն:
    ♥Գիրքն ինձ սովորեցրեց, որ եթե ինչ-որ մեկին լավ վերաբերվես, նա էլ ձեզ մի լավ բան կանի: Բարությունը միշտ փոխադարձ է:♥
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
    ♦Ես շատ եմ սիրում Հարրի Փոթերի մասին հեքիաթը, համոզված եմ, որ իմ բոլոր ընկերներն էլ տեսել են ֆիլմերը: Ուզում եմ ասել նրանց, որ գիրքն ավելի հետաքրքիր է և կան շատ բաներ, որ ֆիլմում չկա կամ ձևափոխված է: Նրանք պետք է անպայման կարդան նաև գիրքը:♦

 

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s