Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Բլոգային անցուդարձ

Մայրենի լեզվի ուսուցչուհին՝ ընկեր Մարինեն մեզ հանձնարարել է գտնել և կարդալ Զատիկի և Ծաղկազարդի մասին նյութեր, որոնք գրել են մեր կրթահամալիրի երեխաները:

Ծաղկազարդի մասին գտել եմ նյութեր՝

Մանե Տոնոյանի բլոգում: Նա սովորում է իմ դպրոցում: Նա 4-2 դասարանում է սովորում: Բլոգը գեղեցիկ էր և շատ կոկիկ դասավորված: Կարինե Պետրոսյանի բլոգը՝ նա եղել է մեր դպրոցի տնօրենը: Նրան ես մինչև հիմա անչափ սիրում եմ:
Կար էլի մի նյութ Սերգեյ Ջուլհակյանի բլոգում: Նա նույնպես սովորում է 4-2 դասարանում:

Զատիկի մասին գտել եմ՝

Լիլիթ Ղազարյանի բլոգից փաստեր: Նա էլի մեր դպրոցում է սովորում և Մանե Տոնոյանի դասարանում՝ նկատի ունեմ 4-2 դասարանում: Նա շատ գունագեղ բլոգ ունի:
Միջին դպրոցի երեխաներից մեկի բլոգում գտա Զատիկի մասին նյութ՝ Լուսինե Մելինյանի բլոգն է: Նա սովորում է 7-4 դասարանում: Բավականին գեղեցիկ բլոգ ունի:

Ամենահետաքրքիրն ինձ համար տիկին Կարինեի բլոգն էր: Այնտեղ կարելի էր գտնել ինֆորմացիա, որ չկա մյուսների բլոգներում: Նա ոչ միայն պատմում է Ծաղկազարդի պատմության և հայկական ավանդույթների մասին, այլև ներկայացնում է տոնական ուտեստների մի քանի բաղադրատոմս՝ ոսպով շորվո, աղամաղ, Ծաղկազարդի բաղարջ, օձի թթու:

Հետաքրքիր էր իմանալ, որ հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 7 տարեկան եմ և շուտով կդառնամ 8 տարեկան: Ես սիրում եմ երգել, պարել, նույնիսկ խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s