Рубрика: Մաթեմատիկա, Տնային աշխատանք

Մաթեմատիկա 06.03.2018

Պարզ թվեր, բաղադրյալ թվերի վերլուծումը պարզ արտադրիչների
Յուրաքանչյուր բնական թիվ, որը հավասար չէ 1 -ի, ունի առնվազն երկու բաժանարար՝ ինքը և 1 -ը: Կան բնական թվեր, որոնք այս երկուսից բացի, ուրիշ բաժանարարներ չունեն:
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար, կոչվում է պարզ թիվ:
Օրինակ՝
2,3,5,7,11 թվերը պարզ են, քանի որ բաժանվում են միայն 1 -ի և իրենց վրա, այսինքն՝ ունեն երկու բաժանարար:
Այն բնական թիվը, որը իրենից և 1 -ից բացի ունի նաև այլ բաժանարարներ կոչվում է բաղադրյալ թիվ:
Օրինակ՝
4;6;8;10 թվերը բաղադրյալ են, քանի որ իրենցից և 1 -ից բացի բաժանվում են, օրինակ՝ 2, այսինքն՝ ունեն երկուսից ավելի բաժանարարներ:
1 -ը ոչ պարզ է, ոչ էլ՝ բաղադրյալ: 

48 -ը բաղադրյալ թիվ է, այն բացի 1 -ից և 48 -ից, բաժանվում է նաև 2 -ի:

Գտնենք 48 -ի բոլոր բաժանարարները՝ ներկայացնենք այդ թիվը պարզ թվերի արտադրյալի տեսքով: Թիվը պարզ արտադրիչների վերլուծելիս օգտագործում են բաժանելիության հայտանիշները և կիրառում՝ սյունակով գրառում: Բաժանելին գրվում է ուղղահայաց գծից ձախ, բաժանարարը՝ աջ, իսկ քանորդը՝ բաժանարարի տակ:
48|2
24|2
12|2
  6|2
  3|3
  1
Ստանում ենք՝ 48=22223, ընդ որում ստացված բոլոր արտադրիչները՝ 2 -ները և 3-ը պարզ թվեր են:
 Թվի ներկայացումը պարզ թվերի արտադրյալի տեսքով կոչվում է թվի վերլուծում պարզ արտադրիչների:

375|3

125|5
  25|5
    5|5
375=3555

Թվաբանության հիմնական թեորեմը

Ցանկացած բնական թիվ բացի 1 -ից, կամ պարզ թիվ է կամ էլ՝ միակ ձևով վերլուծվում է պարզ արտադրիչների:  
Խնդիրներ լուծելիս հարմար է օգտվել պարզ թվերի աղյուսակից:
Tablica.png

Առաջադրանք 1.

Տրված է 51 թիվը: Պարզիր, թե ինչպիսի՞ն է այն:

Պատ.՝ 51-1,3,17,51: Այն բաղադրյալ թիվ է:

Գտիր 210 թվի վերլուծությունը պարզ արտադրիչներով:
210|2
105|3
35|5
7|7

210=2x3x5x7

Առաջադրանք 2.

Օգտագործելով պարզ թվերի աղյուսակը՝ պարզիր, թե քանի՞ պարզ թիվ կա 500 և 600 թվերի միջև:
Պատասխան՝ 500 և 600 թվերի միջև կա 14 պարզ թիվ:

Առաջադրանք 3.

693 թիվը վերլուծիր պարզ արտադրիչների:
Թվերը տեղադրիր աճման կարգով: 
Պատասխան՝ 693=3x3x7x11
693|3
231|3
77|7
11|11

Առաջադրանք 4.

2548 թիվը վերլուծիր պարզ արտադրիչների:
Թվերը գրիր աճման կարգով:
Պատասխան՝ 2548=2x2x7x7x13
2548|2
1274|2
637|7
91|7
13|13
 

Առաջադրանք 5.

Ներկայացրու 27 թիվը երեք տարբեր պարզ թվերի գումարի տեսքով: Գրի՛ր բոլոր տարբերակները:
Պատասխան՝ 27 = 7+13+7,  3+7+17, 23+2+2:

Առաջադրանք 6. Շարունակում ենք գրքից՝ էջ 136

Համար 1000, 1001, 1002, 1003, 1004 և անցածից՝ 943 էջ 127-ի վրա: Գրում ենք հարցը հետո պատասխանը: 943-ը կարող եք նկար տեղադրել և անպայման համառոտագրել:

 

 

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s