Рубрика: Մայրենի, Տեքստային աշխատանքներ, Տնային աշխատանք

Մայրենի «Տեքստային աշխատանք»

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
    Իմ կարծիքով այս ստեղծագործությունը առակ է, որովհետև դրա միջոցով հեղինակը ինչ-որ բան է ուզում մեզ բացատրել: Այս դեպքում առակը մեզ ասում է, որ նշանակություն չունի, թե քանի վկայական ունի մարդը, եթե նա բարեկիրթ չէ:
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
    Տղան մաքրասեր էր ու կարգապահ, բարեսիրտ էր և հարգում է հասակավորին, քաղաքավարի էր ու աչքաբաց: Կարելի է ասել՝ կրթված տղա է:
    Նա շատ կոկիկ և մաքրասեր է, նաև բարի  սիրտ ունի:
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:
    Նա ընտրեց այդ տղային, որովհետև վաճառականի համար կարևոր է ոչ թե մարդու վկայականը, այլ դաստիարակությունը:
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
    Բարեկիրթ է այն մարդը, որը օգնում և հարգում է բոլորին, մաքրասեր է, կոկիկ, հոգատար, կարգապահ և շատ է կարդում:
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    Բարեկիրթ նշանակում է՝ Լավ կրթված՝ դաստիարակված: Բարեկրթություն արտահայտող՝ պարունակող:
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Կարծում եմ ստեղծագործությունը ուզում է ցույց տալ, որ եթե մարդը լինի բարի և քաղաքավարի, անպայման չէ, որ նա լինի վկայականներով:
  7. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկհողհուշթուղթ:

Բժիշկ — լավ, խիստ, բարի
Հող — փխրուն, սև, թաց
Հուշ — լավ, հաճելի, տխուր
Թուղթ — մեծ, բարակ, գունավոր

  1. Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության մեջբայց գիտակցում էին,  որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար, որ գոնե մեկին  ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

 Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s