Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Մայրենի 20.02.2018

1.Կարդա՛ առակը և լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց և դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր միայն խոսքով են քաջ, իսկ իրականում նրանք վախկոտ են:

 
2.Վերնագրիր  առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Քաջ Նազար
Ես դրեցի այդ վերնագիրը, որովհետև  որսորդը միայն խոսքով էր քաջ, իսկ իրականում նա վախկոտ է:
3.Կարդա Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
մթնշաղ — վերջալույս 
նրբակերտ — նրբագործ
խոհուն — մտածկոտ, մտազբաղ
 
4. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչու է փետրվարի 21-ը համարվում մայրենի լեզվի օր:

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Պակիստանի տեղի ունեցած բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

5. Կրկնիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը
Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s