Рубрика: Մայրենի, Տնային աշխատանք

Մայրենի19.02.2018

Փետրվար 19

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանական օրերին Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների պատրաստած նյութերը՝ այստեղ: Անդրադարձ կատարված աշխատանքներին:

 Անգիր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը:

Օրվա առաջադրանք՝
1.Բաց թողնված տառերը , երկհնչյունները լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև, զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև  ջրային ճանապարհների մասին հիշենք:
 
2.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին: 
 Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Հարց-առաջադրանք
 Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
 
 
3.Գրի´ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, ապա՝ հականիշը՝
հարձակվել, խրախուսել, վաճառել, արթնանալ, լացել:
Հարձակվել — հոմ. նետվել, խուժել, հակ. պաշտպանվել
խրախուսել — հոմ. ոգևորել, քաջալերել, հակ. պարսավել,
վաճառել — հոմ. ծախել, հակ. գնել
արթնանալ — հոմ. զարթնել, հակ. քնել
լացել — հոմ. արտասվել, հակ. ծիծաղել
Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 7 տարեկան եմ և շուտով կդառնամ 8 տարեկան: Ես սիրում եմ երգել, պարել, նույնիսկ խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s