Рубрика: Մաթեմատիկա, Տնային աշխատանք

Մաթեմատիկա 13.02.2018

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Ուղղանկյուն: Ուղղանկյան մակերեսը

Ուղղանկյուն

Ուղղանկյունը երկրաչափական պատկեր է, որն ունի 4 չորս կողմ և որի բոլոր անկյունները ուղիղ են (դրա համար էլ այն կոչվում է ուղղանկյուն):

Եթե հատվածով միացնել ուղղանկյան այն երկու կողմերը, որոնք նույն կողմի ծայրակետեր չեն, ապա այդպիսի հատվածը կոչվում է անկյունագիծ:

Ուղղանկյունն ունի 2 անկյունագիծ:
Taisnstura_elementi.png
 
Ուղղանկյունը նշանակում են չորս գագաթների լատիներեն մեծատառերով: Կարելի է սկսել ցանկացած գագաթի տառից, բայց գագաթների հերթականությունը պետք է պահպանել: Օրինակ գծագրի նկարագիրը՝
  1. գծված է ABDC ուղղանկյունը:
  2. AB-ն ու CD-ն, ինչպես և՝ AC-ն ու BD-ն ուղղանկյան հանդիպակաց կողմերն են,
  3. AD-ն և BC-ն ուղղանկյան անկյունագծերն են, որոնք հատվում են O կետում:
 
Ուղղանկյան հատկությունները:
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են, հետևաբար՝ ուղղանկյան պարագիծը որոշվում է P=2(a+b) բանաձևով: a-ն և b-ն ուղղանկյան կից կողմերն են:
2. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են:
3. Ուղղանկյան մակերեսը հավասար է կից կողմերի արտադրյալին՝ S=ab

Ուղղանկյան մակերեսը

mak.png

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
Մակերեսները չափելու համար օգտվում են նրանց հիմնական հատկություններից:
1. Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
2. Եթե պատկերը կազմված է մի քանի մասերից, ապա նրա մակերեսը հավասար է այդ մասերի մակերեսների գումարին:
Օրինակ՝
1. Այս ուղղանկյան մակերեսը հավասար է երկու քառակուսիների մակերեսների գումարին:
 
mmmm.png

Հատկությունը ճիշտ է նաև ավելի բարդ պատկերների համար:

Օրինակ՝

2. Այս հնգանկյան մակերեսը հավասար ուղղանկյան և երեք եռանկյունների մակերեսների գումարին:

Summa.png
Մակերեսի չափման միավորները

Որպես մակերեսի չափման միավոր ընդունում են այն քառակուսու մակերեսը, որի բոլոր կողմերը հավասար են 1երկարության չափման միավորի:

 
Սովորաբար օգտագործում են քառակուսի միլիմետրը՝ 1 մմ², քառակուսի սանտիմետրը՝ 1 սմ², քառակուսի դեցիմետրը՝ 1դմ², քառակուսի մետրը՝ 1 մ², քառակուսի կիլոմետրը՝ 1 կմ²:
 
Մակերեսի չափման մի միավորից կարելի է անցնել մյուսին, օգտագործելով հետևյալ հավասարությունները՝ 
6564

Առաջադրանք 1. 

Քառակուսու մակերեսը չափել են քառակուսի դեցիմետրերով և ստացել են 1300 դմ²: Որոշիր այդ քառակուսու մակերեսը քառակուսի մետրերով:
 1դմ²=10մx10մ=100մ²
1300:100=13
Պատասխան՝ 13 մ²

Առաջադրանք 2. 

Բազմանկյունը բաղկացած է երեք իրար հավասար քառակուսիներից: Քառակուսու կողմը 11 սմ է: Հաշվիր բազմանկյան մակերեսը:
 
Taisnsturu_skaits2.png
                             Taisnsturu_skaits1.png
 
11×11=121                                    121×3=363
Բազմանկյան մակերեսը՝ S=363սմ²

Առաջադրանք 3. 

Սենյակն ունի ուղղանկյան ձև: Նրա լայնությունը 5 մ է, իսկ երկարությունը՝ 48 մ: Որքա՞ն է սենյակի պարագիծը:
5×2+48×2=10+96=106
 
Պատասխան՝ P=106մ

Առաջադրանք 4. 

Taisnsturis.png
 
ABCD ուղղանկյան մի կողմը  12 սմ է, իսկ մյուսը՝ 4 անգամ փոքր է: Որոշիր ուղղանկյան մակերեսը:
12:4=3            12×3=36 
ABCD ուղղանկյան մակերեսը  S=36սմ² է:

Առաջադրանք 5.

Քառակուսու կողմը 16 մ է: Հաշվիր քառակուսու մակերեսն ու պարագիծը:
 
Պարագիծը՝ 16×4=64մ
 
Մակերեսը՝ 16×16=256մ²:
Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s