Рубрика: Մայրենի

Մայրենի 25.01.2018 «Տնային աշխատանք»

Ընտրիր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր շատ լավ կարդալ:

ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Լրացրու բաց թողած տառերը:

Գարնան ոսկեզօծ օր է։ Դու գնում ես փողոցով՝ անընդհատ շուրջդ նայելով։ Ծաղկած ծառերը իրենց ծաղկաբույլերով մեղմորեն գլխով են անում քեզ։ Օդի մեջ ելևէջում են քո սիրած երգի մեղմորոր հնչյունները։ Նույն ակնթարթին դու տեսնում ես քեզ ընդառաջ եկող դասընկերոջդ։ Նա ժպտում և ջերմորեն բարևում է քեզ։ Դու էլ նրան ես ժպտում և ողջունում։ Օրն ավելի լուսաշող է դառնում։ Չէ՞ որ դուք իրար մաղթեցիք բարիք և բարորություն, քանի որ բարև բառի հիմքում բարի արմատն է։

 

 

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s