Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր:
Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է «Խոսքկապը»-ը, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո տեղի է ունենում «Նշանադրությունը», որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:
Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս երբեմն է հանդիպում քաղաքներում: Խոսքը «Եզնմորթեք»-ի մասին է , երբ մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
Հնում ընդունված էր, որ մինչև հարսանքավորները հասնեն աղջկա տուն մի մարդ, որին կոչում էին աղվես, լուր էր հասցնում աղջկա ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ օգտագործվում են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի փախցնելը, որը, իհարկե, վերադարձվում է մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` թույլ չտալով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում:
Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, ամենից հաճախ ասում են «մի բարձի ծերանաք» արտահայտությունը։
Ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։
Առաջադրանքներ
- Հին հայկական հարսանիքներում կանայք ու տղամարդիկ ինչպե՞ս էին նասում, իսկ հարսը որտե՞ղ էր լինում իր հարսանիքին:
Տղամարդիկ և կանայք նստում էին առանձին, իսկ հարսիկը հատուկ իր համար մի սենյակում էր լինում:
- Արդյո՞ք հին ժամանակներում էլ ինչպես մեր օրերում հարսանիքն ընդունված էր անել շաբաթ կամ կիրակի օերերին:
Այո
- Հին ավանդույթներից որոնք են որ մինչ այժմ պահպանվել են:
Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի փախցնելը, որը, իհարկե, վերադարձվում է մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` թույլ չտալով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում:
Եզնմորթեք՝, երբ մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
- Փորձեք հիշել, թե նշանդրեքին ի՞նչ արարողություններ էին նախորդում:
- Ո՞վ էր աղվեսը և ի՞նչ էր նա անում:
Հնում ընդունված էր, որ մինչև հարսանքավորները հասնեն աղջկա տուն մի մարդ, որին կոչում էին աղվես, լուր էր հասցնում աղջկա ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:
- Հայկական ավանդական հարսանիքներում ո՞ր բարեմաղթանք է շատ հաճախ օգտագործվում:
Մի բարձին ծերանաք
- Հնում հայերը տարվա ո՞ր եղանակներին էին նախընտրում հարսանիք անել:
Աշնանը կամ ձմռանը:
- Ինչո՞ւ էին կազմակերպում եզնմորթեքի արարողությունը:
Հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար: