Рубрика: Մայրենի

1. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված բառի հականիշը:

Բարձր (ցածր) են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար (կարճ) օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք (արևելք) , Մթնաձորում ստվերները անորսանում (հայտնվում) են, սաղարթի տակ անթափանց մութ (լույս) է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում (բարձրանում) են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր (թաց) տերևների վրա:

2. Տրված առած-ասացվածքներում կետերի փոխարեն լրացրու համապատասխան հականիշները՝ շատ-քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի ուտի:
Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
Քիչ խոսիր, շատ լսիր:
Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ:

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հականիշ բառերի հինգ զույգ (2բառ ավելորդ է):

ա. սիրելի — ատելի, կտրիճ — երկչոտ, ծով — ցամաք, հեշտ — դժվար, թույլ — հզոր:

ա. սիրելի, կտրիճ, ծով, հեռավոր, ատելի, հեշտ, թույլ, դժվար, երկչոտ, ցամաք, հզոր, արդարամիտ:

բ. քնքուշ — բիրտ, մակընթացություն — տեղատվություն, վայրէջք — վերելք, բազում — սակավ, անջրդի — ջրովի:

բ. քնքուշ, համեստ, մակընթացություն, վայրէջք, բազում, տեղեկություն, անջրդի, տեղատվություն, վերելք, բիրտ, ջրովի, սակավ:

4.Գրիր հետևյալ բառերի հականիշները:

շոգ — ցուրտ, հայտնի — անհայտ, ծույլ — աշխատասեր, ուժեղ-թույլ, մեղմ — ուժգին, աղքատ — հարուստ, ներգաղթ — արտագաղթ, բնիկ — օտար, պատերազմ — խաղաղություն, երախտամոռ — երախտապարտ, մաքրել — կեղտոտել:

5. սիրել-ատել, պարզ-բարդ, առաջին-վերջին հականիշների զույգերը գործածիր նախադասությունների մեջ:

Ես սիրում եմ տարբեր տեսակի երաժշտություն, միայն ատում եմ ռաբիզը:

Ես չեմ սիրում պարզ խնդիրներ, ես սիրում եմ բարդ խնդիրներ:

Կարևոր չէ, թե մաթեմատիկայի մրցույթում որ տեղը կզբաղեցնեմ՝ առաջին, թե վերջին:  Կարևորը մասնակցությունն է: 

6. Տրված բառերին հոմանիշ և հականիշ մեկական բառ գրիր:

համեստ — հոմանիշ՝ պարկեշտ, հականիշ՝ պարծենկոտ

գովաբանել — հոմանիշ՝ դրվատել, հականիշ՝ պարսավել

զուլալ — հոմանիշ՝ վճիտ, հականիշ՝ պղտոր

օգնել — հոմանիշ՝աջակցել, հականիշ՝ խանգարել

մեծ — հոմանիշ՝ խոշոր, հականիշ՝ փոքր:

համեստ, գովաբանել, զուլալ, օգնել, մեծ

Օրինակ՝ հարուստ-հոմանիշ՝ ունևոր, հականիշ՝ աղքատ:

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 11 տարեկան եմ1: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s