Рубрика: Մայրենի, Պատմություն և Հեքիաթ, Ես ստեղծագործում եմ

Իմ երազը◊♦◊♦

Երեկոյան պառկել էի մահճակալին: Նայում էի իմ սիրելի աստղին` Միֆեննային: Մեկ Էլ տեսնեմ այն կորավ: Ես այլևս չկարողացա քնել, ու որոշեցի բարձրանալ շենքի տանիքին: Այնտեղ տեսա ինչ-որ անսովոր էակ, իսկ նրա մոտ տասնյակ կամ ավելի կատուներ, որոնք բոլորը սև էին: Անսովոր էակը նայեց ինձ, ես շատ վախեցա, բայց նայելով նրան՝ հասկացա, որ նա բարի է:

— Ինչո՞ւ պառկած չես,-հարցրեց նա:

— Ես… ես…

— Սամեր ո՞ւր ես… այ անկարգ կատու:

—  Ը՜, ներեղություն, իմ սիրելի աստղը կորել է, իսկ ես առանց նրա չեմ կարող քնել:

—  Ի՞նչ, ասացիր ա՞ստղ:

— Այո, աստղ:

— Գնացինք, գնացինք:

—  Ո՞ւր:

—   Կախարդի մոտ: Նստիր իմ մեջքին, թռանք:

Ես չհասկացա, թե ուր ենք գնում, բայց հարցեր չտվեցի: Ճանապարհին քնեցի, իսկ երբ արթնացա, տեսա, որ իմ մահճակալին քնած եմ, իսկ հետո հասկացա, որ երազ էր:

 

Реклама

Автор:

Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 7 տարեկան եմ և շուտով կդառնամ 8 տարեկան: Ես սիրում եմ երգել, պարել, նույնիսկ խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես կարողանում եմ նկարել, գունավոր թղթերով աշխատել և մայրիկիս օգնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s