Ճամբարային հունվար

Հունվարի 18-ին մենք մեր դպրոցի ճամբարականների և մեր շատ սիրելի ընկեր Անահիտի ու ընկեր Իվետայի հետ գնացինք Դիլիջանի «Սոճի» հյուրատուն: Երբ հասանք Դիլիջան,  տեղավորվեցինք հյուրանոցում և դասավորեցինք մեր իրերը: Ճաշից հետո հավաքվեցինք ընդհանուր սենյակում և տարբեր խաղեր խաղացինք՝ մոնոպոլիա, լոտո, ունո: Երկրորդ օրը նախաճաշից հետո գնացինք Դիլիջանի Կենտրոնական դպրոց: Այնտեղ մեր տղաները դպրոցի հինգերորդ դասարանցիների հետ ֆուտբոլ խաղացին, իսկ հետո «Սպորտլանդիա» անցկացրինք: Այնուհետև գնացինք զբոսնելու: Ձնագնդի խաղացինք, մրցեցինք, թե ով իր ձնագնդին ավելի հեռու կնետի, և ես հաղթեցի:  Բավականին հագեցած  օր էր, և լավ հոգնել էինք, այնպես որ, մի քիչ խաղալուց և մեր սիրելի երգերը  երգելուց հետո շուտ գնացինք քնելու: Այդ երեկո տղաները իրենց շատ չար պահեցին, մեզ չթողեցին քնել, խանգարում էին անընդհատ: Երրորդ օրը նախաճաշից հետո հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք Երևան: Շատ լավ էր Դիլիջանում, ես հյուրատունը շատ հավանեցի և էլի մեծ հաճույքով կգնամ այնտեղ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s